top of page
Search

Ֆոբիաներ․ բնութագիրն ու տեսակները

  • Writer: mkrtchyanmentalcar
    mkrtchyanmentalcar
  • Mar 31, 2024
  • 1 min read

Ֆոբիան շատ ուժեղ և իռացիոնալ վախի զգացողություն է: Ֆոբիա ունեցող մարդիկ կարող են վախի կամ խուճապի զգացում ունենալ` վախի աղբյուրին բախվելիս: Վախը կարող է լինել որոշակի վայրից, իրավիճակից կամ առարկայից: Ի տարբերություն ընդհանուր տագնապային խանգարումների, ֆոբիան սովորաբար կապված է կոնկրետ «աղբյուրի» հետ:

Երբ մարդը ֆոբիա ունի, նա հաճախ կառուցում է իր առօրյան այնպես, որպեսզի խուսափի այն ամենից, ինչը համարում է վտանգավոր:

Ֆոբիայի հետևանքով մարդը կարող է ունենալ անհանգստությունից մինչև ծանր անկարողություն: Ֆոբիա ունեցող մարդիկ հաճախ գիտակցում են, որ իրենց վախը իռացիոնալ է, բայց չեն կարողանում որևէ բան անել դրա դեմ: Նման վախերը կարող են խանգարել աշխատանքին, ուսմանը և անձնական հարաբերություններին:

Ամերիկայի հոգեբուժների ասոցիացիան ֆոբիաները բաժանել է երեք հիմնական մասերի․

Սոցիալական ֆոբիաներ - հայտնի են որպես սոցիալական տագնապային խանգարում։ Դրսևորվում է սոցիալական իրավիճակների նկատմամբ վախով, երբ մարդը կարող է քննադատվել կամ ամաչել:

Ագորաֆոբիա - ներառում է իռացիոնալ և ծայրահեղ վախ այն վայրերում գտնվելուց, որտեղից «փախուստը» դժվար է: Դա կարող է կապված լինել մարդաշատ վայրերի կամ նույնիսկ տնից հեռու գտնվելու վախի հետ։

Հատուկ ֆոբիաներ - երբ մարդիկ խոսում են որոշակի «առարկայից» ֆոբիա ունենալու մասին, ինչպիսին են օձերը, սարդերը կամ ասեղները:

Ամենատարածված ֆոբիաներից են՝

Արախնոֆոբիա - վախ սարդերից և այլ սարդակերպերից

Օֆիդիոֆոբիա - վախ օձերից

Ակրոֆոբիա - վախ բարձրությունից

Աերոֆոբիա - վախ թռչելուց

Կինոֆոբիա - վախ շներից

Աստրաֆոբիա - ուժեղ վախ ամպրոպից և կայծակից

Տրիպանոֆոբիա - վախ ներարկումներից

Միզոֆոբիա - վախ մանրէներից, կեղտից և այլ աղտոտիչներից

Եթե ֆոբիաները խանգարում են Ձեզ առօրյա կյանքում, ապա դրանցից ազատվելու իսկական ժամանակն է։ Մկրտչյան Մենթալ Քեը Քլինիքում մենք հասկանում ենք ֆոբիաների ազդեցությունը հոգեկան առողջության վրա։ Մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ ազատվել ֆոբիաներից և ապրել լիակատար կյանքով:

 Հեռախոսահամար՝ +374 41 700 017

 Էլ․ փոստ՝ primary@mmcc.am

 Կայք՝ https://mmcc.am/

 
 
 

Comments


info@mmcc.am

+37441700017

  • alt.text.label.Facebook
  • alt.text.label.Instagram
  • alt.text.label.LinkedIn

©2024 by Mkrtchyan Mental Care Clinic

bottom of page